Աֆրիկայում դատի կտան այն քահանային, ով իբր հարություն է տալիս մեռելներին
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մի քանի հուղարկավորման ընկերություններ հայտարարել են, որ պատրաստվում են դատի տալ քահանայի, ով իբրև թե հարություն է տվել մահացած տղամարդու:
Խոսքը վերաբերում է համացանցում հայտնված տեսանյութին, որում քահանա Ալֆ Լուկաուն դիմում է բաց դագաղում պառկած տղամարդուն՝ «վեր կաց հանգուցյալ» խոսքերով, որից հետո դագաղում պառկած տղամարդը իբրև թե հարություն է առնում:
Հուղարկավորությունը կազմակերպող ընկերությունը պնդում է, որ իրենք այդ մասին չեն իմացել, թե չէ՝ չէին մասնակցի այդ խաբեությանը: Դեպքը տեղի է ունեցել Յոհանեսբուրգից մի փոքր հեռու գտնվող եկեղեցում:
Համացանցի օգտատերերի մի մասն ուղղակի որպես կատակ է դա ընդունել, մյուս մասն էլ խիստ քննադատության է ենթարկել քահանային: