Ո՞վ կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը
Մեծ Բրիտանիայում հայտնի է, թե ովքեր են հավակնում վարչապետական աթոռին:
Financial Times պարբերականի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ հրաժարական կտա վարչապետ Թերեզա Մեյը, իսկ նա խոստացել է դա անել Brexit-ից հետո, վարչապետի աթոռի համար կպայքարի չորս թեկնածու:
Դրանցից մեկը Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այդ առիթով արդեն մեկնաբանություն է արել՝ նշելով, որ Ջոնսոնը, որպես քաղաքական գործիչ, իրեն շատ է դուր գալիս, և բացի այդ, իրենք լավ ընկերներ են: