Ոստիկանները «շնորհքով» հեռացրին կառավարության դիմաց բողոքող կնոջը (տեսանյութ)
Այսօր` մարտի 29-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ, կառավարության շենքի դիմաց տարբեր հարցերով մարդիկ էին հավաքվել:
Ոստիկանության աշխատակիցները փորձում էին բողոքող մարդկանց համոզել՝ չկանգնել շենքի դիմաց:
NEWSPRESS.am-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես նրանցից 2-ը մոտեցան մի կնոջ: Նրանք նախ հետաքրքրվեցին, թե ինչ խնդրով է կինը գտնվում այդտեղ: Տեսախցիկը շատ բան չհասցրեց որսալ կնոջ պատասխաններից, բայց որոշ խոսքեր լսվեցին:
«Եթե իմանաք՝ ոնց են դաժանաբար սպանել. ես ուզում եմ՝ Նիկոլն իմանա իմ խնդրի մասին, ուզում եմ ասել նրան»,- լացելով ասում էր կինը:
Ոստիկանները, տեսնելով, որ իրենց նկարահանող կա, «շնորհքով» հեռացրին կնոջը:
«Եկեք գնանք այն կողմ»,-ասաց ոստիկանը:
Մանրամասները՝ տեսանյութում