Հայտնի է, թե որքան բաց կթողնի Կրիշտիանու Ռոնալդուն
Ինչպես տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները, Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ։
Կայքերը նշում են, որ Ռոնալդուի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, սակայն նրա ապաքինման համար կպահանջվի մոտավորապես այդքան։
Ընդգծենք, որ պորտուգալացին վնասվածք ստացավ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ։