Անտուան Գրիզմանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»
Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Անտուան Գրիզմանը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այդ մասին տեղեկացնում են իսպանական հեղինակավոր սպորտային պարբերականները:
Կայքերը նշում են, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Թուրինի «Յուվենտուս»-ից կրած ծանր պարտությունից հետո մադրիդյան թիմի մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են ամռանը լքել ակումբը։
Այդ ֆուտբոլիստների ցանկի մեջ է նաև Գրիզմանը, ով դեմ չի լինի տեղափոխվել կատալոնական ակումբ։
Հիշեցնենք, որ ամռանը Գրիզմանը մերժեց «Բարսելոնա»-ին։