Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել իտալական «Միլան»
Ինչպես արդեն հաղորդել ենք, Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է հանվել վաճառքի։
Արդեն այսօր իտալական սպորտային պարբերականները սկսեցին գրել, որ այս լուրից հետո կամաց-կամաց կսկսի գործի անցնել իտալական «Միլան»-ը։ Ռոսոներիները դեռ ձմռանն էին ցանկանում գնել Մխիթարյանին, սակայն այնպես ստացվեց, որ Ունաի Էմերին չցանկացավ վաճառել Մխիթարյանին։
Կայքերը նշում են, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան շատ լավ հարաբերություններ ունի միլանյան ակումբի ներկայիս ղեկավարների հետ և այս դեպքում բավական է երկու կողմերի համաձայնությունը և տրանսֆերը կկայանա հեշտությամբ։