Պաշտոնական. Սուլշերը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Օլե Գուննար Սուլշերը պաշտոնապես դարձավ որպես մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ:
Սուլշերն ու ակումբը միասին կնքել են 3 տարվա պայմանագիր: Դեռևս այլ մանրամասներ չեն հայտնում, թե կոնկրետ ի՞նչ այլ կետեր կան պայմանագրում:
Ընդգծենք, որ այս նշանակումը սպասելի էր, քանի որ Սուլշերը գալով թիմ՝ կերպարանափոխեց ակումբի խաղն ու արդյունքները: