Ղազախստանում ուղղաթիռ է կործանվել. կա 13 զոհ (տեսանյութ)
Ղազախստանի հյուսիսում ուսումնական վարժանքի ժամանակ կործանվել է ՄԻ-8 ուղղաթիռը: Այդ մասին տեղեկանում ենք ռուսական լրատվական կայքերից:
Ինչպես հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը, ուղղաթիռում գտնվող բոլոր 13 զինվորականներն էլ զոհվել են: Ուղղաթիռն ընկել է Ժալագաշսկի շրջանում և ամբողջովին այրվել է:
Հայտնի է, որ վարժանքը տեղի ունեցել գիշերը՝ վատ եղանակային պայմաններում: