«Ռուսաստանը պետք է լքի Վենեսուելայի տարածքը». Դոնալդ Թրամփ
Ռուսաստանը պետք է լքի Վենեսուելայի տարածքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նաև կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել աջակցությունը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Օրեր առաջ Վենեսուելա էին ժամանել մի խումբ ռուս զինվորականներ, ում այցելությունը Վենեսուելա Ռուսաստանը որակել էր որպես երկկողմանի խորհրդատվության անհրաժեշտություն:
Այս պահին վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կինը՝ Ֆաբիանա Ռոսալեսը, գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: