Արարատ Միրզոյանին հեռուստացույց են ուղարկել նվեր (ֆոտո)
«Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իրենց ՀԿ-ն հեռուստացույց է նվեր ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»: