Մեծ Բրիտանիայում Brexit -ի շուրջ կրքերը թեժանում են
Բրիտանական պառլամենտը մերժել է Brexit-ի հարցով նոր տարբերակով համաձայնագիրը: Երկրի խորհրդարանում քվեարկություն է տեղի ունեցել նոր համաձայնագրի ընդունման շուրջ, որն առաջարկել էր վարչապետ Թերեզա Մեյը: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Քննարկվել է ութ տարբերակ, այդ թվում ՝ Brexit առանց Եվրոպական միության հետ համաձայնագրի կնքման, հրաժարում Brexit-ից և էլի մի քանի այլ տարբերակ:
Մեյը քվեարկությունից հետո հայտարարել է, որ հրաժարական կտա անմիջապես այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կլքի Եվրոպական միությունը՝ իր համաձայնագրի տարբերակով: Միակ բանը, որ ընդունել է բրիտանական խորհրդարանը՝ Brexit-ի ժամկետի երկարաձգումն է: