Միջադեպ մետրոյում. քարով խփել ու կոտրել են վագոնի ապակին (լուսանկարներ)
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ անհայտ անձինք քարով խփել են մետրոյի վագոններից մեկին ու կոտրել ապակին։
«Սիրելի քաղաքացինե՛ր, հարգելի ուղևորներ
Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝կոտրելով ապակին(ստորև նկարները)։
Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին գնացքային կարգավարը անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։
Մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Հարգանքով՝ Երևանի Մետրոպոլիտեն»։