«Վենեսուելայում դիպուկահարը կրակել է ՀԷՑ-ի վրա». Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ դիպուկահարը կրակ է արձակել երկրի խոշոր ՀԷՑ-ի՝ «Էլ Հուրի» կայանի վրա:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մեկ ամսվա ընթացքում Վենեսուելայում երկրորդ մասշտաբային հոսանքի անջատումներն են: Մադուրոն ժողովրդին հանգստության կոչ է արել և հորդորել չխառնվել իրար:
Վերջին տվյալներով հոսանքազրկվել է երկրի 88%-ը, շուրջ 20 նահանգ: Վենեսուելայի ղեկավարությունը մասշտաբային հոսանքազրկման մեջ , ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ մեղադրել է Ամերիկային: