ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում միանգամից հղիացել են 9 աշխատակիցները (ֆոտո, վիդեո)
Անհավանական իրավիճակում է հայտնվել ԱՄՆ-ի ծննդատներից մեկը: Միանգամից 9 աշխատակիցներ նախապատրաստվում են դեկրետի: Այդ մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Ծննդատունը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ նրանք փնտրում են միանգամից 9 աշխատակցի, ովքեր կարող են փոխարինել դեկրետ գնացողներին:
Բանն այն է, որ աշխատակիցները միաժամանակ հղիացել են և բոլորը միասին են գնալու դեկրետի:
Աշխատակիցները հրապարակել են ընդհանրական լուսանկար, որը լայն տարածում է գտել համացանցում: