Վենեսուելայում անհայտ անձը հարձակվել է Խուան Գուայդոյի ավտոմեքենայի վրա
Վենեսուելայում անհայտ անձը հարձակվել է Խուան Գուայդոյի ավտոմեքենայի վրա: Այդ մասին տեղեկանում ենք վենեսուելական հեռուստաալիքներից:
Անհայտ անձը մոտեցել է լուսացույցի տակ կանգնած ավտոմեքենային, որը պատկանում է Խուան Գուայդոյին: Նա փորձել է բացել դուռը, սակայն չի ստացվել և սկսել է ոտքով հարվածներ հասցնել ավտոմեքենային:
Դեպքից անմիջապես հետո դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն:
Հաղորդվում է նաև, որ դեպքը տեսանկարահանվել է, և իրավապահները կարող են հանգիստ գտնել հանցագործին: