Ռուսաստանում շունը հարձակվել է 12-ամյա երեխայի վրա. նրան փրկել է վարորդը
Թափառական շունը հարձակվել է 12-ամյա երեխայի վրա, ով խաղում էր մանկական խաղահրապարակում: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի երկրամասում: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Տարածքով ավտոմեքենա է անցել, և վարորդը լսել է ձայներ: Նա կանգնեցրել է ավտոմեքենան և օգնության հասել երեխային: Վարորդը կարողացել է փրկել երեխային:
Երեխան ստացել է ծանր վնասվածքներ: Կենդանին վնասել է երեխայի ձեռքերն ու ոտքերը:
Երեխան հոսպիտալացվել է: