«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Մարկուս Ռեշֆորդին
Իսպանական սպորտային կայքերը հայտնում են, որ արդեն հիմա կատալոնական «Բարսելոնա»-ն աշխատանքներ է տանում, որպեսզի ամռանը բարձրակարգ հարձակվող ձեռք բերի:
Որքան էլ այս տարի թիմը լավ է հանդես գալիս, սակայն խփված գոլերի մեծամասնության հեղինակը Լիոնել Մեսսին է:
Կատալոնական ակումբը ցանկանում է ամեն գնով թիմ հրավիրել Մարկուս Ռեշֆորդին, ով այս պահին գտնվում է հրաշալի մարզավիճակում: Այս տրանսֆերի կայացման դեպքում թիմը կվաճառի Լուիս Սուարեսին, ով արդեն սպառել է իրեն: