Զինեդին Զիդանն ու Կիլիան Մբապեն հանդիպել են իրար հետ. աղբյուր
Օրեր առաջ իրար հետ հանդիպել են Զինեդին Զիդանն ու Կիլիան Մբապեն: Ինչպես հաղորդում են ֆրանսիական սպորտային պարբերականները, իրենց աղբյուրները նշում են, որ հանդիպման հիմնական թեման եղել է Մբապեի «Ռեալ» տեղափոխությունը:
Լուրի տարածվելուց անմիջապես հետո իսպանական մի շարք հեղինակավոր կայքեր սկսեցին գրել, որ հանդիպումից հետո Մբապեն խոսել է փարիզյան ակումբի ղեկավարների հետ և խնդրել որ ամռանն իրեն բաց թողնեն:
Հիշեցնենք, որ Զիդանի գլխավոր նպատակն ամռանը Մբապեին իսպանական գրանդ ակումբ բերելն է: