Հայաստան-Ֆինլանդիա՝ 0:2
Եվրո-2020-ի ընտրական փուլում այսօր կայացան 2-րդ տուրի վերջին հանդիպումները:
J խմբի խաղում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ուժերը չափեց Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:2 հաշվով
Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ֆրեդերիկ Յենսենը։ Թիմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում՝ 78-րդ րոպեին, Պուրի Սոյրին կրկնապատկեց ֆինների առավելությունը։
Մեր հավաքականը խաղը սկսեց այսպիսի կազմով. 16. Ա. Հայրապետյան, 3. Վ. Հարոյան, 8. Ա. Չալըշըր, 13. Կ. Հովհաննիսյան, 15. Գ. Դաղբաշյան, 5. Ա. Գրիգորյան, 18. Հ. Մխիթարյան, 10. Գ. Ղազարյան, 23. Ա. Օզբիլիս, 9. Է. Բաբայան, 14. Բրիասկո: