Ես կրակադիլ Գարոն եմ, եկել եմ ձեր գյուղում ձու ածեմ…
Կարմեն Դավթյանն իրեն բնորոշ սարկազմիկ ոճով անդրադարձել է Ավշարի դպրոցում վերջին 2 շաբաթվա ընթացքում ծավալվող իրադարձություններին ու այսօր տեղի ունեցած հրաժարականին: Հիշեցնենք՝ Ավշարի դպրոցում դասադուլով ու գործադուլով նորանշանակ տնօրենի հրաժարականն էին պահանջում, քանի որ նա եկած-չեկած՝ փորձել էր աշխատանքից ազատել դպրոցի երկարամյա հարգված փոխտնօրենին՝ փոխարենն իր ընկերուհուն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհուն նշանակելու համար: Մարզպետն, իր հերթին, ամեն ինչ արեց նրան տնօրենի աթոռին պահելու համար, բայց ի վերջո տեղի տվեց: Կարմեն Դավթյանի գրառումը՝ ստորև.
«Գարի՞… Փոթե՞ր.
-Փոթ տվիր էլի` ապ ջան.
-Կրվար… խորկուրի խարս ջան.
-Բա՞, Գարի ջան. կյանքը ըտենց բան ա.
-Մի օր դու ես բզի վրա…
-Մի օր` բիզը քո վրա…
Հ.Գ.
-Ապ, մե 40 հազար հեկտար խելք էր քեզ պետք.
-Որ հասկանայիր.
-Չեն գնում էն գյուղ, որտեղ ադաթ կա, տեր կա.
-Վաստակ, ձեռքբերումների հսկա պսակ…
-Կանգնում Ավշարի դպրոցամեջ,
-Ու թե`
-Ես կրակադիլ Գարոն եմ…
-Եկել եմ ձեր գյուղում ձու ածեմ…»: