Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

ԱԽՔ-ի հրաժարակա՞նն է նախապատրաստվում

Դեռևս անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ Փաշինյանի թիմը քիչ թե շատ ամբողջական պատկեր ստացավ, ռուսական մամուլում սկսվեցին հրապարակումներ այն մասին, թե ովքեր են այդ թիմից ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցողները։ Որպես այդպիսիք համարվեցին բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մինչ իշխանական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնելը եղել էին հանրային սեկտորում, աշխատել արևմտյան հիմնադրամների դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, աչքի ընկել իրենց հակառուսական կամ արևմտամետ հայտարարություններով։

Այդ պաշտոնյաների ցանկը հրապարակվեց ռուսական մեդիայի կողմից, նույնիսկ այն լրատվամիջոցների, որոնց բովանդակությունը բավական հայամետ էր համարվում։

Ռուսական կողմը բավական պրոֆեսիոնալ և ընդգրկուն հետաքննություններ էր անցկացրել տարբեր ուղղություններով ու այս մասով, ունենալով հանդերձ Հայաստանում իր կողմնակիցների լիակատար աջակցությունը, տիրապետող էր դարձել ահռելի ինֆորմացիայի։ Արդեն ամիսներ անց, երբ հանկարծակի հրաժարական տվեց Արսեն Խառատյանը, ում ռուսական մամուլում ուղղակի մեղադրեցին ամերիկյան գործակալը լինելու մեջ, ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ հաջորդ զոհը լինելու է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Նույնիսկ եղան այնպիսի հրապարակումներ, արդեն հայկական մամուլում, որտեղ հստակ մատնացույց արվեց, որ Արմեն Գրիգորյանը առաջիկայում թողնելու է ԱԽՔ-ի պաշտոնը ու գնա ԿԸՀ Տիգրան Մուկուչյանին փոխարինելու, քանի որ ռուսները նրան չեն վստահում այն աստիճան, որ պահանջել են Երևանից՝ այն փաստաթղթերը, որոնք պարունակում են գաղտնի համարվող տվյալներ իրենց հայաստանյան ռազմական կայանի մասին, հասանելի չդարձնել Արմեն Գրիգորյանին։ Հետո արդեն, Արմեն Գրիգորյանը փորձեց սիրաշահել ռուսներին, հատկապես Փաշինյանի՝ Սոչի կատարած այցից հետո, որը կարելի է համարել նրա ռուսական ադապտացիայի մեկնարկը։

Իհարկե, ընտանեկան դժբախտությունը մի փոքր շշուկների առիթ տվեց, սակայն ամեն դեպքում հաջորդող ժամանակաշրջանը ՀՀ ԱԽՔ-ի մասով վատ չէր, գոնե մամուլում նրա հանդեպ կոռեկտ-չեզոքություն էր պահպանվում։ Իրավիճակը, սակայն, կարծես թե փոխվում է հիմա։ Հատկապես Դավիթ Սանասարյանի հետ կապված զարգացումների ֆոնին, երբ ավելի ցցուն դարձան իշխանության ներսում եղած հակասությունները նիկոլականներ-սորոսականներ թևերի միջև, կրկին առարկայական դարձան նաև Արմեն Գրիգորյանի հետ կապված պաշտոնանկության լուրերը, որոնք ավելի ուժգնացան Փաշինյանի իրանական այցի ընթացքում հայտարարված օտարերկրյա գործակալների հանդեպ սպասվող հաշվեհարդարի ֆոնին։ Եվ ահա, այս ամենը կարծես թե հասկանալով, վերջինս փորձում է ամեն կերպ շրջանառության մեջ դնել այն թեզը, թե իր դեմ աշխատում են նույնիսկ Բաքվում ու Բաքվում չեն ալարել, նստել ու հսկայական թղթապանակ են կազմել ու ուղարկել Մոսկվա, թե տեսեք ինչ հակառուսական գործիչ կա Փաշինյանի կառավարությունում, որը դեռ շարունակում է պաշտոնավարել։

Տեսականորեն, իհարկե դա հնարավոր է, սակայն գործնականում մի փոքր տարօրինակ թեզ է, որն ավելի շատ նմանվում է ինքնապաշտպանության հուսահատ փորձի։ Նախ, Մոսկվան այդ հնարավոր ինֆորմացիային տիրապետում էր դեռ ամիսներ առաջ, այլապես այդքան մեծ վստահությամբ չէր հրապարակի իր համար անընդունելի համարվող արևմտամետ գործիչների ցանկը Նիկոլի թիմի մասով։ Բացի այդ, Հայաստանում Մոսկվայի կողմնակիցները այս մասով շատ ավելի արդյունավետ են աշխատել ժամանակին՝ հաստափոր հատորներ ուղարկելով Կրեմլ, քան դա կարող էին անել Բաքվում եղածները։ Եվ վերջապես, նմանատիպ ինֆորմացիոն հոսքերի ներդնումը շրջանառության մեջ՝ ընդամենը խոսում է այն մասին, որ սեփական վարկանիշի անկումը դանդաղեցնելու համար Փաշինյանը որոշել է հերթական անգամ «մի բաժակ ջրում փոթորիկ» կազմակերպել, այս անգամ՝ օտարերկրյա գործակալների թեմայով, որպես թիրախ ընտրելով արևմտամետ-գրանտակեր ու սորոսական թիմին, նաև հասարակության լայն զանգվածների համակրանքը շահելու համար, քանի որ այս թևը հասարակության մոտ ընկալվում է որպես ազգի այլասերիչների խմբակ։ Եվ հիմա կարծես իրավիճակն այնքան է մոտեցել հանգուցալուծմանը, որ ամեն մեկն այդ խմբակից պաշտպանվում է՝ ինչպես կարողանում է։

NEWSPRESS.am