Այսօր այն խաղի օրն է, որը պետք է հաղթենք վերջին քրտինքի գնով. Կառլեն Մկրտչյան
Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Ֆինլանդիայի հավաքականին:
Հանդիպմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հավաքական կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
«Այսօր խաղի օրն է։ Այն խաղի, որը պետք է հաղթենք վերջին քրտինքի գնով։
Բոլորս դեպի մարզադաշտ»,- գրել է ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում: