ԱՄՆ-ն 1 միլիարդ դոլար է ստացել պատի կառուցման համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին 1 միլիարդ դոլար գումար են տվել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար:
Գումարը հատկացնելու է Պենտագոնը: Սա առաջին միլիարդ դոլարն է, որը հատկացվել է պատի կառուցման համար, սակայն դա դեռ բավական չէ: Ի սկզբանե հանրապետականները սենատից վեց միլիարդ դոլար էին պահանջում, սական նրանց պահանջը չընդունվեց:
Դրանից հետո Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանակից նահանգներում հատուկ դրություն մտցրեց, որը նրան հնարավորություն տվեց առանց սենատի համաձայնության բյուջեից գումար հատկացնել պատի կառուցման համար: