Հայաստան-Ֆինլանդիա. բուքմեյքերների կարծիքը
Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր կհյուրընկալի Ֆինլանդիայի ընտրանուն:
Բուքմեյքները փոքր-ինչ առավելություն տալիս են հյուրերին:
«Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը Հայաստանի ազգային հավաքականի շանսերը գնահատում է 3,32 գործակցով, Ֆինլանդիայի շանսերը՝ 2,47:
Ոչ-ոքի ելքի հնարավորություն բուքմեյքերները գնահատում են 3.33 գործակցով:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 21:00-ին: