Մեքսիկայի նախագահը ներողություն է պահանջել Իսպանիայի թագավորից
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է ուղարկել Իսպանիայի թագավորին ու Հռոմի Պապին՝ պահանջելով ներողություն խնդրել բնիկ ամերիկացիներից կոնգեստադորների կողմից կատարած սպանդի համար:
Այս տարի Մեքսիկայում նշվում է Էրնան Կորտեսի և մայաների Տոբասկո ցեղի միջև պայքարի 500-րդ տարին: Նախագահն այցելել է մայաների կառուցած բուրգերից մեկը, որտեղ տեսաուղերձով դիմել է իր ժողովրդին:
Նա մասնավորապես ասել է. «Կոնգեստադորները ներխուժել են այս հող, շատ անարդարություններ են գործել, սպանել են բնիկներին ու բռնացել նրանց: Ես դիմել եմ Իսպանիայի թագավորին և Հռոմի Պապին, որպեսզի նրանք ներողություն խնդրեն կոնգեստադորների կատարած գործողությունների համար»: