Բաքվում առևտրի կենտրոն է այրվում. կան տուժածներ (ֆոտո, վիդեո)
Բաքվում այրվում է «Դիգլաս» առևտրի կենտրոնը:
Կրակը բռնկվել է շինության բոլոր չորս հարկերում և տարածվել հարևան շինություններում: Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, երբ առևտրի կենտրոնում դեռ այցելուներ չկային, այդ իսկ պատճառով զոհերից հնարավոր է եղել խուսափել:
Տեղեկացվել է, որ մի քանի հոգի ծխահարվել են ու տեղափոխվել հիվանդանոց: