Քաղաքական հասունություն է պետք. Միքայել Մելքումյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ նիստում հետաքրքրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանից, թե այսօր Հայաստանում քանի՞ ծայրահեղ աղքատ կա։
«Պարոն Սաիյան, ընդհանրապես պարզ բացատրեք․ Ձեր ներկայացրած ծրագիրը մատնանշում է, որ 2023 թվականին ծայրահեղ աղքատությունը պետք է վերանա։ Հիմա քանի՞ մարդ կա ծայրահեղ աղքատ ու մենք դրանով աղքատության քանի՞ տոկոսի հարցն ենք լուծում»,- հարցրեց Մելքումյանը։
Չստանալով Սմբատ Սաիյանից սպառիչ պատասխան՝ նա ասաց․
«Պարոն Սաիյան, համառորեն չե՞ք ուզում ասել, թե քանի աղքատ կա, դա մեկ, երկրորդ՝ սոցիալակն հարցերը երբեք մի հակադրեք արտադրական բնույթի հարցերին։ Քաղաքական հասունություն պետք է ունենալ, որ մեկը մյուսին չհամադրի․ երբեք չհակադրեք իրար»,-ասաց Մելքումյանը։
Մանրամասները՝ մեր տեսանյութում