«Փաստ». Արթուր Դավթյանը առաջիկա ամսում հրաժեշտ կտա պաշտոնին. վարչապետի թեկնածուն Գևորգ Կոստանյա՞նն է
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ և պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գևորգ Կոստանյանն է, ով նախ՝ ունի այդ պաշտոնում աշխատելու փորձ և իր վերջին շրջանի դիրքավորմամբ ամբողջովին համապատասխանում է նոր կառավարության չափորոշիչներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում