«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է գնել «Ինտեր»-ի առաջատարին
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է գնել իտալական «Ինտեր»-ի առաջատար Միլան Շկրինյարին։
Ըստ կայքերի՝ անգլիական ակումբը պատրաստ է մոտ 80 միլիոն եվրո վճարել միլանյան ակումբի ֆուտբոլիստի համար։ Նշվում է նաև, որ այս գործարքին կարող են խառնվել նաև անգլիական ակումբի այլ ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերը ամռանը կհանվի վաճառքի։
Ըստ նախնական տեղեկությունների, «Ինտեր»-ը չի պատրաստվում հրաժարվել իր ֆուտբոլիստից։