Նոր մեգա առաջարկ Կիլիան Մբապեի համար․ «Ռեալ»-ը ֆրանսիացու համար պատրաստ է վճարել 280 միլիոն եվրո
Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է մեգա առաջարկով դիմել ֆրանսիական ՊՍԺ-ին՝ Կիլիան Մբապեի տրանսվերի հարցում։
Ըստ կայքերի՝ հավաքականների դադարից հետո իսպանական ակումբը առաջին առաջարկը կանի ֆրանսիական ակումբին ու ֆուտբոլիստին։
Իսպանական գրանդը պատրաստ է մոտ 280 միլիոն եվրո վճարել Մբապեի համար և նրան դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Նշվում է նաև, որ Զիդանն անձամբ է ցանկանում բերել Մբապեին։