Մեկ տասնյակից ավելի մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ
Մարտի 25-ին, ժամը 13:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 24-32-րդ կմ-երում արգելափակվել են ավտոմեքենաներ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (14 ուղևոր), իսկ մեկ այլ ավտոմեքենայի 2 ուղևորին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:
***
Մարտի 25-ին, ժամը 06:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Մարալիկ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Հոռոմ-Մարալիկ ավտոճանապարհից արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա (14 ուղևոր):
***
Մարտի 25-ին, ժամը 00:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan march» մակնիշի ավտոմեքենան:
***
Մարտի 25-ին, ժամը 00:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Աշոցք-Կրասար ավտոճանապարհից արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան: