Պաշտոնանկություն կառավարությունում. Նիկոլ Փաշինյանի որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: