Համացանցում է հայտնվել Սրբուկի եվրատեսիլյան «Walking Out» երգը՝ կենդանի կատարմամբ (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Սրբուհի Սարգսյանը ներկա է եղել Երևանում անցկացված միջոցառումներից մեկին և երգել է «Walking Out» ստեղծագործությունը՝ կենդանի կատարմամբ։
«Հզոր ձայն է»,-գրել են նրա տեղադրած տեսանյութի մեկնաբանություններում։
«Հրաշալի ձայն»,- գրել է ևս մեկը։
Իսկ ռուս հետևորդներից մեկն էլ գրել է․ «Ես չէի կասկածում, որ նրա կենդանի կատարումը նույնքան ցնցող կլինի։ Միայն էմոցիաներ ու սուր զգացողություններ։ Կեցցես Հայաստան, կեցցես՝ Սրբուկ։ Ռուսաստանը երկրպագում է քեզ, մեր 12 բալը․․․ հաջողություն»։