Հայտնի է, թե որտեղ կշարունակի իր կարիերան Նգոլո Կանտեն
Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար Նգոլո Կանտեն խոսել է իր ապագայի մասին։ Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից:
Կանտեն, մասնավորապես, նշել է, որ այս պահին իրեն չի հետաքրքրում այլ ակումբ և նա մեծ անելիքներ ունի «Չելսի»-ի հետ կապված։
Վերջին շրջանում Կանտեի շուրջ զրույցներ էին պտտվում, որ նա կլքի ակումբը և կտեղափոխվի այլ ակումբ, սակայն այս հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ Կանտեն ամռանը չի հեռանա լոնդոնյան ակումբից։