Արքայազն Չարլզն այցելել է Կուբա
Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչն առաջին անգամ այցելել է Կուբա:
Այցը որակվել է պատմական, քանի որ սա առաջինն է 1959 թվականին Ազատության կղզում տեղի ունեցած հեղափոխությունից ի վեր: Արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, Կուբայում կմնան երեք օր:
Վերջիններս հանդիպել են նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանալեին և Կուբայի այլ պաշտոնատար անձանց: Արքայազն Չարլզն ու Կամիլան այցելել են Կուբայի ազգային հերոս Խոսե Մարիային նվիրված հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել նրա գերեզմանին: