Օսիպյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանն իրեն զանգահարել է
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շատ լրագրողների է զանգում, ու շատ լրագրողներն էլ իրեն են զանգում, սակայն, ըստ Օսիպյանի, չճշտված տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը։
Այդ մասին ոստիկանապետն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ իր հեռախոսազրույցին։
Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ սպառնալից տոնով չի խոսել Բորիս Մուրազիի հետ, ընդամենը հարցրել է, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին իրեն չի զանգահարել։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, Նարեկ Սարգսյանն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»,- եզրափակեց նա։