Խուան Գուայդոն կոչ է արել ժողովրդին
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր կողմնակիցներին պատմել է՝ ինչպես պետք է տապալի Մադուրոյի ռեժիմը:
Նա իր կողմնակիցների հետ հանդիպմանը վերջիններիս կոչ է արել պատրաստվել «Ազատություն» կոչվող օպերացիային: Նա նաև կոչ է արել բոլոր քաղաքցիներին մաքսիմալ ճնշումներ գործադրել իշխանության վրա՝ ողջ երկրի տարածքում:
Օրեր առաջ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ հատուկ ծառայությունները կանխել են իր դեմ կազմակերպած մահափորձը, որի կազմակերպիչն անձամբ Խուան Գուայդոն է եղել: