Բախումներ Գազայի հատվածում. կան վիրավորներ
Վեց իսրայելցի՝ այդ թվում և երեխաներ, տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել Գազայի հատվածից արձակած հրթիռի պայթյունի հետևանքով:
Պաղեստինցի գրոհայինների արձակած հրթիռը հարվածել է Թել-Ավիվից ոչ հեռու գտնվող բնակելի շենքերից մեկին: Ինչպես հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Վերջին շրջանում կրկին սրվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, կողմերի միջև հաճախացել են բախումները: