Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները:
Կայքի տեղեկություններով, Սպիտակի հիվանդանոցից վիրավորներից երկուսին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: