Նոր Զելանդիայում բացվել են ահաբեկչության ենթարկված մզկիթները
Քրայսչըրչի մզկիթները, որոնք փակվել էին օրերս տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, այսօրվանից բացվել են:
Երկու մզկիթներում էլ ոստիկանությունը հսկողություն է սահմանել: Հիշեցնենք, որ մարտի 15-ին մզկիթ էր ներխուժել 28-ամյա ավստրալիացի ֆիտնեսի նախկին մարզիչ Բրենդոն Տարանտը:
Ահաբեկչությունից հետո ոստիկանությունը վերջինիս ձերբակալեց, որից հետո պարզվեց, որ վերջինս ահաբեկչությունից առաջ 74 էջանոց մանիֆեստ էր հրապարակել ինտերնետում, որտեղ խոսում էր սպիտակ ռասայի բարձր լինելու մասին: Ինքը՝ Տարանտը, իրեն էկոֆաշիստ է համարում: