Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
Վազող տողեր

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի շտապողականությունն անհասկանալի է

Օրերս Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ հայտարարություն էր տարածել Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը։ Հայտարարության մեջ, բացի ցավակցական խոսքերից, նաև կային պարբերություններ նոր պատրիարքի ընտրության մասին։ Այս առումով մասնավորապես ասված էր․

«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին ամեն հնարավոր առիթ՝ խոչընդոտելու ընտրական գործընթացը, պառակտելու հայկական համայնքն ու թույլ չտալու իրացնել նոր պատրիարք ընտրելու իրենց իրավունքը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո Էրդողանի ռեժիմը չի կարող այլևս հետաձգել ընտրությունների անցկացումը: Այսուհետ ընտրական գործընթացում թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն անընդունելի է: Թուրքիայի հայերն ազատ են՝ ընտրելու իրենց հոգևոր առաջնորդին»։

Թե ինչու են Հայ Դատի հանձնախմբում որոշել, որ ցավակցական հայտարարությունում պետք է տեղ գտնեն նման մտքեր, դժվար է ասել, սակայն դրանք գոնե հիմա, առնվազն անտեղին են և չարդարացված, որքան էլ արտահայտված մտահոգություններն իրական են ու հիմնավոր։ Նախ, մինչև այս տարվա Ս․ Զատկի տոնը՝ ապրիլի 21-ը, ըստ պատրիարքարանի տարածած հայտարարության, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը գտնվում է սգի շրջանում։ Հետևաբար, զուտ քաղաքավարական-արարողակարգային տեսակետից սխալ է սգի շրջանում խոսել նոր պատրիարքի ընտրության մասին։ Խոսքը ոչ միայն Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին է վերաբերում, այլ բոլոր «խոսողներին», որոնց համար այժմ այդ թեմայի արծարծումը որոշակիորեն ինտրիգային կարող է թվալ։ Իհարկե, ֆրանսիական առածն ասում է՝ «Թագավորը մեռավ, կեցցե թագավորը»,- սակայն սա լրիվ այլ դեպքի համար է։ Բացի այդ, ըստ պատրիարքարանի տարածած հայտարարությունների, սգի շրջանի ավարտից հետո, իսկ դա արդեն ստացվում է ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ, պատրիարքարանը նախ ընտրելու է տեղապահ, ապա դիմելու է թուրքական պետությանը, ի դեմս Թուրքիայի ՆԳ նախարարության /նախարար Սուլեյման Սոյլու/, արտոնություն և կանոնագիր ստանալու՝ նոր պատրիարքի ընտրության համար։

Այստեղ մեկ հետաքրքրական դրվագ կա։ Պատրիարքարանում կա ցանկություն, որպեսզի այս անգամ այդ կանոնագիրը կամ կանոնադրությունը լինի ոչ թե մեկանգամյա օգտագործման, այլ կայուն, այսինքն՝ մշտական, և այս առումով պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին՝ Դիարբեքիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարծես թե դրական ակնկալիքի հույսեր արթնացնող քննարկում եղել է։ Կանոնադրության ստացումից հետո արդեն սկսվելու են նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները։ Հիշեցնենք, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը ոչ միայն կրոնական առաջնորդ է, այլ նաև թուրքական պետության առաջ այդ երկրի Հայ համայնքի ղեկավարը, այսինքն՝ թուրքական պետության պաշտոնյա։ Հետևաբար, այստեղ բավական նուրբ հարց կա։ Որևէ կերպ արտաքին որևէ միջամտությունը կամ դրա փորձը, նույնիսկ մամուլի հրապարակումների տեսքով, պաշտոնական Անկարան կարող է ընդունել որպես միջամտություն իր ներքին գործերին և գնալ որդեգրած քաղաքականության կոշտացման, հետևաբար, լավագույն օրինակը՝ այս փուլում թուրքական պետության հանդեպ վերաբերմունքի տվել է դեռ 20-րդ դարասկզբին Կ․ Պոլսի պատրիարքներից Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, ինչի համար էլ նրան անվանել են «Գազանազուսպ պատրիարք»։

Պետք է հաշվի առնել, որ հիմա Թուրքիայի ձեռքերն առավել քան ազատ են թեկուզ ստվերային կերպով իր կամքը թելադրելու ընտրական գործընթացներին։ Այն, որ համայնքի առանցքային դեմքերից մեկը Էրդողանի բարեկամությունը վայելող Պետրոս Շիրինօղլուն է, արդեն շատ բանի մասին կարող է հուշել։ Ուստի, պետք է զերծ մնալ հատկապես Անկարայի հետ առճակատման նշույլ անգամ պարունակող կեցվածքից։ Միևնույնն է դրանից շահողներ չեն լինելու, իսկ տուժելու է և պատրիարքարանը և տեղի hայ համայնքը։

NEWSPRESS.am