«Բոլոր կարմիր գծերը մաքրելու ենք». քաղաքացիները հիշեցնում են վարչապետին՝ կարմիր գծերը վերացնելու խոստումը (տեսանյութեր)
«Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում կատարում է ակցիա-հիշեցում կարմիր գծերի վերացման անհրաժեշտության դեմ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութերին կից գրել է Սոնա Աղեկյանը:
«Երբ սրճարանները քանդում էին, ասեցին ժողովրդի պահանջն է, հիմա կարմիր գծերը վաղուց ժողովուրդը պահանջում է մաքրել՝ ինչի՞ չեն մաքրում»,-ասաց ակցիան իրականացնող քաղաքացին: