Չինաստանում քիմիական գործարան է պայթել. կան զոհեր և վիրավորներ
Վերջին տվյալներով Չինաստանի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի:
28-ը համարվում է անհետ կորած: Մինչ այս պահը հնարավոր է եղել պարզել զոհերից 26-ի ինքնությունը: Վիրավորներից 21-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 73-ը՝ ծանր:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր Յանչեն քաղաքի քիմիական գործարանում, պայթյունն այնքան հզոր էր եղել, որ երկրաշարժ էր առաջացրել: