Սարսափելի ավտովթար Վանաձորում. Lexus-ի 37-ամյա վարորդը տեղում մահացել է, կան վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ)
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Վանաձորում։ Միանգամից 3 մեքենա՝ 1 կցորդիչով բեռնատար և LEXUS LX 470 մակնիշի, 77DO 775 պետհամարանիշի 2 մարդադատար մեքենաներ բախվել են իրար։
Ինչպես Վանաձորից հայտնում է NEWSPRESS.am-ի թղթակիցը, վթարի հետեւանքով LEXUS LX 470 մակնիշի, 77DO 775 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գուգարք համայնքի բնակիչ, 1982 թվականին ծնված Մնացական Առաքելյանը տեղում մահացել է։
Նախնական տվյալներով՝ ևս 4-5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։