Ղազախստանի նոր և նախկին նախագահները շնորհավորել են ժողովրդին
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը միասին հանդիպել են ղազախ ժողովրդին:
Երկու նախագահները շնորհավորել են ժողովրդին Նովրուզի առթիվ, բացի այդ, օրհնել են մի քանի նորապսակ զույգի:
Հիշեցնենք, որ այս երեքշաբթի Նազարբաևը հեռուստաեթերով դիմել էր ժողովրդին և հայտնել իր հրաժարականի մասին, հաջորդ օրվանից նոր նախագահը ստանձնել էր իր պարտականությունները: