Թերեզա Մեյը կփորձի համոզել բրիտանական խորհրդարանին
Եվրոպական միությունը պատրաստ է հետաձգել Brexit-ը մինչ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանն ընդունի համաձայնագիրը:
Եթե փաստաթուղթն այս անգամ էլ չընդունվի, Brexit-ը կհետաձգվի միայն մինչ ապրիլի 12-ը: Այդ ժամանակ բրիտանացիները պետք է կողմնորոշվեն՝ կմասնակցե՞լ մայիսին կայանալիք Եվրոմիության խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ:
Վարչապետ Թրեզա Մեյն ասել է, որ կփորձի համոզել բրիտանական խորհրդարանին՝ ընդունել Brexit-ի փաստաթուղթը: