Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Արմեն Սարգսյանի դիրքերը սկսել են ամրապնդվե՞լ

Այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները բավական լարված են, անուղղակի կերպով հաստատել է հենց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարություն է արել՝ կապված Արմեն Սարգսյանին Ստեփանակերտում ԱԽ նիստի հրավիրման հետ, որից պարզ է դարձել, որ թույլ են տվել արարողակարգային լուրջ սխալներ, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի նախագահ Սարգսյանի գրասենյակը հայտարարի, որ նախագահը չի մասնակցելու ԱԽ նիստին։

Սակայն դրանից էլ դեռ շուտ երկու գործչի միջև հակասությունները նկատելի էին։ Դեռ այն պահից սկսած, երբ առաջին խոսակցություններն սկսվեցին կրկին նախագահական կառավարման համակարգին վերադարձի, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու և Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին, Փաշինյանն իր «լայվ»-երից մեկում բավական թափանցիկ հայտարարել էր, որ եթե սուպերվարչապետությունից հրաժարվի էլ, ապա լիազորությունները կփոխանցվի պառլամենտին և ոչ երբեք նախագահին, քանի որ այդ դեպքում ըստ Փաշինյանի կստացվի որ երկիրն ունի երկու ղեկավար, ինչը կլինի կործանարար։

Հիմա ամեն բան կարծես ավելի է սրվում։ Փաշինյանը շատ կուզեր, որ ունենա հնարավորություն թեկուզ իր զոմբիների բանակին Արմեն Սարգսյանի վրա ուղղելով՝ հասներ նրա հրաժարականին, սակայն նաև հասկանում է, որ դրա հիմքերը նա չունի և երբեք էլ չի ունենա, քանի որ նախ Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը ճանաչել է անձամբ և հրապարակայնորեն այն օրերին դեռ, երբ իշխանափոխություն էր իրականացնում, և հիմա այս առումով կասկածներ հայտնելը կարող է բացարձակապես այլ ընկալումների և մեկնաբանությունների առիթ տալ, ինչպես «ներսում», այնպես էլ հատկապես «դրսում», որտեղ իր դիրքերը բոլոր ուղղություններով խախուտ են։

Բացի այդ, և՛ Փաշինյանը, և՛ նրա թիմը լավ են հասկանում, որ հիմա Արմեն Սարգսյանի դիրքերը շատ ուժեղ են և՛ «ներսում», և՛ «դրսում»։ Վերջին օրերին դրանում կարծես թե համոզվում են երկու դրվագով։

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարեց, որ առաջադրվելու է ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Ավելին՝ նա արդեն սկսել է նախընտրական քարոզչության համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը և արդեն մի քանի մեծահարուստ Բայդենի շրջապատից, ըստ Washington post-ի տեղեկացման, երևի թե նվիրաբերություններ անեն։ Սա այն նույն Ջո Բայդենն էր, որի հետ Արմեն Սարգսյանի կարճ խոսակցությունը դարձավ նախերգանքը Բայդենի առաջադրման «նուրբ խաղի» և որը բացահայտեց, որ Բայդենի հետ Սարգսյանն ամենևին էլ միայն «Ֆեյսբուքի ֆրենդներ չեն»։

Մյուս դրվագն արդեն կապված է հետսովետական տարածքի հետ։ Հայաստանյան հասարակությանն այնքան ուրախություն պարգևած Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո, երբ այդ երկրի պառլամենտի նախագահ դարձավ նրա դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հենց ղազախստանցի քաղաքագետները և վերլուծաբանները հայտարարեցին, որ նա էլ ստանձնելու է երկրի ղեկը, իսկ ներկայիս նախագահ Տոկաևն ընդամենը ժամանակավոր կամ անցումային լիդեր է լինելու, իշխանության տրանզիտում։ Դարիգա Նազարբաևան համարվում է Արմեն Սարգսյանի վաղեմի բարեկամներից մեկը, ում հետ, ըստ մամուլի հրապարակումների, առկա են նաև համատեղ բիզնես շահեր։ Ղազախստանն ունի բազմաթիվ անտեսանելի լծակներ ազդելու Կրեմլի վրա և այս ամենի ամբողջության մեջ կարելի է հասկանալ, որ Փաշինյանը հետագայում իր վիճակն արտաքին աշխարհում էլ ավելի չծանրացնելու համար պետք է շատ զգույշ գործի Արմեն Սարգսյանի հետ պայքարի հարցում, հատկապես, որ նիկոլական զոմբիները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական կատեգորիա չեն համարվում Մեծ քաղաքականության մեջ։

NEWSPRESS.am