Ձերբակալվել է Խուան Գուայդոյի օգնականը
Վենեսուելայում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի անձնական օգնականը:
Ռոբերտո Մարերոն մեղադրվում է Վենեսուելայում ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Նրանց հայտարարության մեջ ասված է, որ Գուայդոյի օգնականը պլանավորել էր մի շարք հարձակումներ՝ ընդդեմ քաղաքական գործիչների: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն և փողերով լի պայուսակ: