«Հա, չմոռանամ, Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել»». Աշոտյանը ներկայացրել է «ՀՀԿ-ի համար» աշխատածների ցանկը
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ի պատասխան ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հայտարարության, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը։
«ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝
1. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար
2. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար
3. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
4. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար
5. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
6. Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարար
Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»,-գրել է Աշոտյանը: