Աթենքում նռնակ են նետել ՌԴ դեսպանատան ուղղությամբ
Այս գիշեր անհայտ անձիք նռնակ են նետել Աթենքում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան պահակակետի մոտ:
Նրանք երկուսն են եղել և նռնակը նետել են այն պահին, երբ մոտոցիկլով անցնելիս են եղել դեսպանատան մոտով: Նռնակը պայթել է, սակայն, նախնական տվյալներով, տուժածներ չկան:
Վերջին շրջանում Հունաստանում հաճախակի են դարձել տարբեր երկրների դեսպանատների վրա խուլիգանական հարձակումները, դրանց հեղինակները հիմնականում անարխիստներն են: